ՈՎ ԻՐԱԶԵԿՎԱԾ Է, ՆԱ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է

06/12/2023

2023 թվականի դեկտեմբերի 6-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնաանի դահլիճում ՀՀ ՆԳՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի ԲՏԱԲ-ի աշխատակիցներն իրականացրեցին «Երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները» թեմայով դասընթաց՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածության մակարդակը դասախոսական համակազմի, աշխատակիցների և ուսանողների շրջանում։ Բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետներ Կարինե Սարգսյանը և Զոյա Հարությունյանը մանրակրկիտ ներկայացրեցին 1988 թվականի աղետալի երկրաշարժի/Սպիտակի երկրաշարժ/, դրա ուժգնության, սեյսմոլոգիական բնութագրի, ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով առաջացած ավերածությունների մասին կարևոր տեղեկատվություն։ Հատկանշական էր նաև մասնագետների կողմից ուսանելի տեսանյութերի ցուցադրում-մեկնաբանումը:
Դասընթացավար Կ․Սարգսյանն իր ամփոփիչ խոսքում անդրադարձավ բնակչության անվտանգության վարքականոնների պահպանման կարևորությանը․«Յուրաքանչյուր ոք, ով ապրում է սեյսմավտանգ գոտում պետք է իմանա ինչ անել երկրաշարժից առաջ, երկրաշարժի ժամանակ և երկրաշարժից հետո՝ հնարավորինս քիչ տուժելու համար»: