Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի I կուրսի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց
Պիտի հալածվիմ, պիտի ծեծվիմ: Վնաս չունի, Սոկրատ ալ հալածվեցավ. ապագա սերունդը պիտի անմահացնի իմ անունը: Հակոբ Պարոնյան Մարտի 4-ին Շիրակի մարզային գրադարանում հյուրընկալվել էին ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները: Հերթական հանդիպումն անցկացվեց ուսումնարանի գրադարանավար Ս. Հակոբյանի նախաձեռնությամբ:
Մասնագիտություն՝ «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում»
2024 թվականի մարտի 14-ին կրթօջախում ֆիզիկական կուլտուրայի դասախոս Ս․ Մկրտչյանը, ուսանողական խորհրդի առաջարկությամբ, կազմակերպեց բազկամարտի ներուսումնարանային մրցաշար, որտեղ իրենց ուժերը չափեցին արական սեռի 12 ուժեղագույն ուսանողներ։
21․03․2024թ․ Բաց դաս ինֆորմատիկա առարկայից։ Թեմա՝ «ՏՏ կիրառությունը տարբեր ոլորտներում»։ Դասավանդող՝ Կ․Ղարագյոզյան։ Բաց դասը դիտարժան էր և հագեցած մասնագիտական խորքային գիտելիքներով։
2024 թվականի մարտի 25-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի ավանդական դաձած երկամսյակի մեկնարկն ազդարարող՝ «Ֆրանկոֆոն աշխարհի գույները» խորագրով անդրանիկ միջոցառումը։
2024թ․ մարտին, Արցախից բռնի տեղահանված, «Համակարգիչների շահագործում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Մերի Մերուժանի Ավանեսյանը մասնակցել է «Դիվանագիտություն հանուն խաղաղության» միջոցառումների շրջանակում ՌԴ Մարիի պետական համալսարանի կողմից կազմակերպված շարադրությունների իններորդ միջազգային մրցույթին և ստացել հավաստագիր։
ԴԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՈՒՍԱՆՈՂԻՆ․․․ 2024 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցավ «Ոսկերչություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողների «Բնական քարերը և ոսկերչությունը» թեմայով բաց դասը՝ արտադրական ուսուցման վարպետ-դասախոս Արամ Բաղդասարյանի նախաձեռնությամբ։
2024 թվականի ապրիլի 4-ին, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում, աշխարհագրության, լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ առարկաների դասախոս Ա․ Բարոյանի նախաձեռնությամբ՝ «Մաքուր Հայաստան» ամենամյա խորագրի շրջանակում, անցկացվեց կլոր սեղան-քննարկում՝ «Մեզանից յուրաքանչյուրը» թեմայով։
Designed and developed by Brain Fors