- Հայերեն
- Français
- English
«Անհատական ոճ. սանրվածքների մոդելավորում» թեմայով բաց դաս
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/262845797_1092714818209729_6924809839279060952_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/262946503_275832017704637_4405730727553130414_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/1638446634056.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/1638446634273.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/1638446634752.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/1638446635193.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/1638446635333.jpg)
2021թ-ի նոյեմբերի 30-ին «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում` վարսահարդար» III կուրսի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց «Անհատական ոճ. սանրվածքների մոդելավորում» թեմայով բաց դասը:
Բաց դասի մեկնարկը տպավորիչ էր: Սովորողները սահիկաշարի և պաստառների օգնությամբ ներկայացրեցին վարսավիրական էթիկայի կանոնները, սահուն կերպով շրջանցելով թեման` անդրադարձան խնամքի միջոցներին և դրանց ճիտ ընտրությանը, կիրառմանը:
Մոդելավորված ոճային սանրվածքների ցուցադրմանը զուգահեռ ուսանողները բավականին գրագետ ձևով ներկայացրեցին «Ոճը` որպես անհատականություն» եզրույթը: Անդրադարձ կատարվեց նաև հագուստի և սանրվածքի համապատասխանության կարևորությանը:
Սովորողների կողմից մոդելավորած յուրաքանչյուր սանրվածք ուներ իր «բնավորությունը» և օժտված էր անհատի խառնվածքին բնորոշ առանձնահատկությամբ:
«Խնամքի միջոցներ» թեմայի ներկայացումը ուղեկցվեց խնամքի հատուկ ժամանակակից միջոցների ցուցադրմամբ, որոնք արտադրված էին տարբեր հեղինակավոր ֆիրմաների կողմից/յուղեր, դիմակներ, պաշտպանիչ և սնուցող ցողիչներ/:
Դասավանդող` Ա.Ղանդիլյան