Գոյական անուն

02/11/2022

2022 թվականի հոկտեմբերի 31-ին «Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց «Գոյական անուն» թեմայով ամփոփիչ բաց դաս։ Նպատակն էր ամրապնդել  թեմայի շուրջ սովորողների ձեռք բերած գիտելիքները, կարողանալ կատարել շարահյուսական վերլուծություններ, իմանալ գոյականի ոճական արժեքը գեղարվեստական գրականության մեջ՝ գրագետ օգտագործելով բանավոր և գրավոր խոսքում։

Ինքնատիպ և տրամադրող էր դասի կահավորումը․ ուսանողների կողմից ստեղծված գծապատկերային պաստառը, թեմատիկ հագեցած սահիկաշարը և տեսանյութը խթանեցին սովորողների համապարփակ գիտելիքների ներկայացումը և բանավոր խոսքին։

Թեմայի ամփոփ ներկայացումից հետո դասավանդողի կողմից տրվեց գոյականի հատկանիշները որոշող առաջադրանք։ Սովորողները հմտորեն կարողացան ներկայացնել  գոյականի ոչ միայն քերականական, այլ՝ գրականագիտական հատկանիշները։

Ընթացքում լսարանը ունկնդրեց Հ․Սահյանի և Վ․Տերյանի ստեղծագործությունները՝ Ս․Յուզբաշյանի անզուգական կատարմամբ։

Դասը հասավ իր տրամաբանական ավարտին, երբ ուսանողուհի Լուսինե Խաչատրյանը հանդես եկավ իր անակնկալ նախաձեռնությամբ՝ընթերցելով «գոյական» անվանը համապատասխան աքրոստիկոսը։