- Հայերեն
- Français
- English
Գենդերային կարծրատիպեր
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/313108925_440234008263489_7492525494182335680_n%20%281%29.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/313879947_3340341602847100_709520496368391973_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/313897689_1129555931020095_8739651496294537598_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/313905792_367895058835152_5756869876737471182_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/313980856_463345055866964_8819882305199121963_n%20%281%29.jpg)
2022 թվականի նոյեմբերի 4-ին, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի առաջին կուրսեցիների մասնակցությամբ, անցկացվեց «Գենդերային կարծրատիպեր» թեմայով զեկույց-քննարկում։
Միջոցառման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել «գենդեր» հասկացությանը, իրազեկել «գենդերային հավասարություն» եզրույթի, դերերի և կարծրատիպերի մասին։
Ավագ կուրսեցիները ևս իրենց մասնակցությունն ունեցան թեմայի նախապատրաստման աշխատանքներում և պատշաճ ձևով լսարանին ներկայացրին իրենց կողմից ստեղծած ուշագրավ և դիտարժան թեմատիկ սահիկաշար։
Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ առարկայի դասախոս Ս․Ավետիսյանը հանգամանորեն ներկայացրեց «Գենդեր» եզրույթը՝ որպես համաշխարհային մշակութային խոսույթի անբաժան մաս։ Զեկուցողը նշեց նաև կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության, հավասար հնարավորությունների ընդլայնման հայեցակետային արդի պահանջները և ելակետերը։ Կարևորվեց հասարակության մեջ անհատից ակնկալվող վարքի կոնկրետ ձևերը։
Լսարանն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ սեփական կարծիքների և տեսակետների արտահայտման, մեկնաբանման գործում։
Զեկույց-քննարկման ըստ էության ելույթները գենդերային դերերի ու կարծրատիպերի արագընթաց փոփոխությունների և հետևանքների վերաբերյալ էին։
Թեմայի գերխնդիրը գենդերային կարծրատիպերի և սեռային խտրականության վերացումն էր․ամփոփիչ թեստավորման ադյունքում պարզվեց, որ երիտասարդ սերունդը ըմբռնումով է մոտենում նորօրյա մարտահրավերներին։