- Հայերեն
- Français
- English
Ժամանակակից կտրվածքներ
2021 թվականի նոյեմբերի 29-ին «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար» մասնագիտության II կուրսի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց «Ժամանակակից կտրվածքներ» թեմայով բաց դաս, որի նպատակն էր հարստացնել մասնագիտական գիտելիքները, ցուցադրել գործնական կարողություններ, ներկայացնել կտրվածքների էվոլուցիան և նորարական մեթոդները, զարգացնել գեղագիտական ճաշակ:
Հագեցած և բովանդակալից սահիկաշարի ցուցադրմանը զուգահեռ ուսանողները ներկայացրին թեմայի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։
Ուսանելի էր նորարարական տարբեր մեթոդների կիրառմամբ ստեղծագործ վարսահարդարների մոդելավորած սանրվածքներն ըստ գունատիպերի և ոճերի։
Ցուցադրվեց նաև ուսանողների գործնական աշխատանքները: Դրանք առանձնանում էին իրենց անհատական ստեղծագործական լուծումներով, հմուտ մասնագիտական կատարողականությամբ։
Վարսահարդար մասնագիտությամբ առաջին և երկրորդ կուրսերի ուսանողների միջև ծավալվեց մասնագիտական զրույց-քննարկում:
Դասավանդող՝ Կ․Գաբրիելյան