Այցելություն Գյումրու հյուրընկալության արվեստի և զբոսաշրջության ակադեմիա՝ ՛՛Createon academy’’

25/10/2023

Կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Կ. Ղարագյոզյանի նախաձեռնությամբ՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողներն այցելեցին Արվեստի և զբոսաշրջության ակադեմիա՝ մասնակցելու «Մոտիվացիա» թեմայով դասընթացին։ Դասընթացավար Լուսինե Ավագյանը ներկայացրեց ակադեմիայի աշխատանքային գործունեությունը, հաջողության հասնելու գաղտնիքները և սահուն կերպով անցում կատարեց սեմինարին։ Նպատակային հարցուպատասխանը և ինտերակտիվ քննարկումը ընդլայնեց մասնագիտությամբ կողմնորոշված սովորողների հետքրքրության շրջանակը։ Լուսինե Ավագյանն իր սեմինարն ավարտեց խոսելով կարևորագույնի մասին. «Մոտիվացիան հաճախ հանդիսանում է թռիչքի դրդապատճառ՝ կատարելով թռիչք բուրգի մի գոտուց մյուսը։ Մոտիվացիան հսկայական դրական էներգիա է ծնում, որը և օգնում է հասնել նպատակին։ Նպատակ, ռազմավարություն, մոտիվացիա, գործողություն, արդյունք ու նորից մոտիվացիա։ Սա մի շղթա է, որ եթե մեզ ստացվի ճիշտ կառավարել, ապա հաջողությունը չի սպասեցնի»։
Այցելությունը արդյունավետ էր, տպավորությունը՝ գոհացուցիչ։