Ուսանողական խորհուրդը ՄԵՆՔ ենք ․․․

26/10/2023

Կրթօջախի ուսանողական խորհուրդը բնականոն հունով իրականացնում է 2023-2024 ուսումնական տարում նախատեսած ծրագրերը, որոնք նախապես քննարկվել են ուսանողական խորհրդի հերթական նիստում։ ՈՒԽ-ն իր գործունեությունը ծավալում է «ՄԵՆՔ երբեք չենք շտապում, սակայն միշտ հասցնում ենք․․․» կարգախոսը դարձնելով յուրօրինակ պատգամ։ Աշխատանքային նպաստավոր միջավայրը արդյունավետորեն իրար է շաղկապում երիտասարդ թիմակիցների գաղափարները, նպատակները և գործողությունների տրամաբանական ընթացքը։
Ուսանողական խորհուրդը՝ հավատարիմ մնալով իր որդեգրած կրթադաստիարակչական գործելաոճին և նպատակային առաքելությանը, խթանում է ուսուցման որակի բարձրացումը, ինչպես նաև կազմակերպա-դաստիարակչական մակարդակի ակտիվացումը։