Վոլեյբոլի ներուսումնարանային մրցաշար

25/10/2023

Հոկտեմբերի 25-ին կրթօջախում անցկացվեց վոլեյբոլի ներուսումնարանային մրցաշար՝ «Առողջ սնուցման, ֆիզիկական ակտիվության խթանման, ծխախոտի ծխի վնասակար ազդեցության, ալկոհոլի չարաշահման վնասների վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումների շարքից»։ Կազմակերպիչ՝ ֆիզիկական կուլտուրա և ֆիզկուլտուրա դասավադող Ս․Մկրտչյան։
Մրցաշարն անցկացվեց օլիմպիական սկզբունքով, որին մասնակցեցին հավաքական չորս թիմեր:
Մրցակից թիմերը հավաքագրվել էին նախապես՝ վիճակահանությամբ։
Թեժ պայքարի արդյունքում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
1-ին տեղ՝ «Ոսկերչություն» մասնագիտությամբ հավաքական թիմը,
2-րդ տեղ՝ «Համակարգիչների շահագործում» մասնագիտությամբ հավաքական թիմը,
3-րդ տեղ՝«Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» երրորդ կուրսի ուսանողները։
Կազմակերպիչ՝ Ս.Մկտչյան