- Հայերեն
- Français
- English
Գիտելիքով զինված մարդը անպարտելի է
Սույն թվականի նոյեմբերի 27-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց միջոցառում՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան և ուսումնարանի հիմնադրման 10-ամյակին: Ուսանողները ներկայացրին ուսումնարանի գործունեության տաս տարիների ընթացքում ձեռքբերումները, տարաբնույթ մրցույթներում գրանցած հաղթանակները և հաջողությունները:
Երախտագիտության խոսքեր հնչեցին Ազգային բանակում ծառայող շրջանավարտներին, ովքեր անմնացորդ նվիրումով ծառայում են հայրենիքին և արժանացել են բազմաթիվ պարգևների՝ բարձր պահելով ուսումնարանի պատիվը: Տնօրինության և մանկավարժների կողմից հնչեցին շնորհավորանքի խոսքեր և մաղթանքներ: Շնորհակալագեր և պատվոգրեր հանձնվեցին տարբեր բնագավառներում հաջողություններ և հաղթանակներ տարած ուսանողներին:
Ապագայի հանդեպ ձգտումներով և երազանքներով էր լցված միջոցառման գրական-գեղարվեստական մասը:
Հուզիչ էր առաջին կուրսեցիների երդումը, ովքեր խոստացան լինել օրինակելի, շարունակել ուսումնարանում ձևավորված բարի ավանդույթները, հարստացնել մասնագիտական գիտելիքները, հավատարիմ մնալ ազգային արժեքներին ու ավադույթներին, անմնացորդ ծառայել հայրենիքին:
Ընտրված բանաստեղծական խոսքերը, երգն ու պարը իրար շաղկապվել էին մեկ գաղափարով՝ սիրել մարդուն, լույսով լցնել աշխարհը և ժպիտ նվիրել ամենքին, հաստատել այն ճշտամարտությունը, որ գիտելիքով զինված մարդն անպարտելի է, քանզի հոգևոր-մշակութային կապերը ամրապնդում են երիտասարդության ճանաչողական-դաստիարակչական գործընթացները, խթանում հայ մարդու բարեկիրթ, ազգանվեր հոգեկերտվածքին:
Ուսանողական խորհուրդ