- Հայերեն
- Français
- English
Գոռ Խաչատրյանը հրաձգության բաց առաջնության հաղթող
20/11/2019
«Համակարգիչների շահագործում՝օպերատոր համակարգչի» մասնագիտությամբ առաջին կուրսի ուսանող Գոռ Խաչատրյանը 2019 թվականի նոյեմբերին մասնակցել է ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված՝ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի գնդակային հրաձգության բաց առաջնությանը: Նա վազող թիրախ, նորմալ վազք, 10մ/20+20կրակոց/, 10մ /30+30 կրակոց/ տղամարդկանց վարժություններում զբաղեցրել է պատվավոր առաջին և երկրորդ տեղերը, պարգևատրվել դիպլոմներով և համապատասխան մեդալներով:
Շնորհավորում ենք Գոռ Խաչատրյանին և մաղթում նորանոր մարզական նվաճումներ: