- Հայերեն
- Français
- English
Ի՞նչ է մասնագիտական կողմնորոշումը
2019թ․ սեպտեմբերի 6-ին ՀՀ ԿԳՆ «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի Կարիերայի ուղղորդման կենտրոնի կողմից անցկացվեց իրազեկիչ սեմինար-դասընթաց:
Դասընթացի ընթացքում ուսումնասիրվեցին հետևյալ թեմաները․
• Ի՞նչ է մասնագիտական կողմնորոշումը
• Մասնագիտական կողմնորոշման խնդիրը, սուբյեկտները
• Մասնագիտական զարգացման փուլերը
• Մանագիտական կողմնորոշման ծառայությունների շրջանակը
• Ծառայությունների ձևերը
• 6 քայլ մասնագիտության ընտրության հարցում
• Ջ. Հոլլանդի 6 անձնային տիպերը
Դասընթացը վարեց՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանը: Նա սպառիչ և գրագետ ներկայացրեց դասընթացի թեմաները և պատասխանեց բոլոր հարցադրումներին:
Սեմինար-դասընթացին մասնակցեցին «Խոհարարական գործ` խոհարար» և «Փորագրող փայտի գեղարվեստական իրերի» մասնագիտությամբ սովորող առաջին կուրսի թվով 36 ուսանող:
Կարիերայի ուղղորդման կենտրոն