Բաց դռների օր՝ Շրջայց «Մասնագիտական կողմնորոշում» ծրագրի շրջանակներում
«Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի կարիերայի ուղղորդման կենտրոնը, «Մասնագիտական կողմնորոշում» ծրագրի շրջանակներում համագործակցելով «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ, ս/թ ապրիլի 9-ին կազմակերպեց շրջայց Շիրակի մարզի Սառնաղբյուր, Լանջիկ, Գուսանագյուղ, Հոռոմ, Բենիամին, Վարդաքար, Մեղրաշեն համայնքների միջին և ավագ դպրոցի աշակերտների համար: Շրջայցի ընթացքում ուսումնարանում դասավանդող վարպետները ուսանողների անմիջական մասնակցությամբ ներկայացրին ուսումնարանում գործող մասնագիտությունները և ցուցադրեցին իրենց աշխատանքները:
Շրջայցի ավարտին կազմակերպվեց նաև դասընթաց, որի նպատակն էր ծանոթացնել ուսումնարանի գործունեությանը, ծրագրերին, մասնագիտություններին, ձեռքբերումներին, ինչպես նաև բացահայտել աշակերտների կարողություններն ու հմտությունները, տալ ինքնաճանաչման և ինքնադրսևորման հնարավորություն, խորհրդատվության միջոցով օգնել աշակերտներին կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում՝ ըստ իրենց կարողությունների, հետաքրքրությունների ու նախասիրությունների:
Իսկ ուսումնարանի ուսմասվար Ս. Էլբակյանը ներկայացրեց ուսումնարան դիմելու կարգը և ժամկետը:
Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար` Լևոն իգիթյան