Ծրագրային մեքենայացված հաստոցներով փորագրության առանձնահատկությունները» թեմայով բաց դաս
Ս/թ փետրվարի 15-ին «Գեղանկարչություն և քանդակագործություն՝ փորագրող փայտյա գեղարվեստական իրերի» միամյա կուրսում անցկացվեց «Ծրագրային մեքենայացված հաստոցներով փորագրության առանձնահատկությունները» թեմայով բաց դասը, որին մասնակցեցին կուրսի 12 ուսանողներ:
Բաց դասի նպատակն էր.
• զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանքներ կատարելու կարողություն,
• հարստացնել մասնագիտական գիտելիքները,
• զարգացնել վերլուծական կարողություններ, ակտիվացնել մտածողությունը /տանել զուգահեռներ ձեռքի և մեքենայացված փորագրությունների միջև/,
• ցուցադրել մասնագիտական կարողություններ:
Ուսանողները տեսանյութերի և սահիկաշարի միջոցով ներկայացրին փայտի փորագրության ծրագրային մեքենայացված հաստոցների /ԹԾԿ հաստոցների/ տիպերը, ինչպես նաև զարգացման պատմությունը, տեխնիկական բնութագրերը /3D…5D/:
Տպավորիչ էր փորագրության ժամանակակից տեխնոլոգիական միջոցների վերաբերյալ տեսանյութերի ցուցադրումն ու գրագետ մեկնաբանումը։
Հատկանշական էր նաև փայտարվեստի թանգարանի /Երևան/ մասին հայկական ֆիլմից հատվածների ցուցադրումը: Ֆիլմում հետաքրքիր ձևով ներկայացված էր հայկական զարդանախշերի ձեռքի փորագրությամբ կենցաղային շատ իրեր... և ուսանողները վարժ մեկնաբանեցին տեսանյութը:
Ուսանողները, զուգահեռներ տարան ձեռքի և մեքենայացված փորագրությունների միջև, ներկայացրին դրանց առանձնահատկությունները։ Հայտնեցին իրենց անհատական կարծիքներն ու տեսակետները ձեռքի և մեքենայացված փորագրությունների մասին։
Ուսանողները ցուցադրեցին փորագրության պատճենման համար նախատեսված սարքի աշխատանքային գործընթացի մասին տեսահոլովակը:
Ուսանողների ձեռքով փորագրված փայտե գեղարվեստական նմուշները զարդարում էին աշխատանքային մի հարթակ, իսկ աշխատասեղանը՝ փայտի փորագրման համար անհրաժեշտ գործիք-սարքավորումները:
Ուսանողներից մեկը համառոտ ներկայացրեց արհեստանոցի փորագրման համար անհրաժեշտ գործիք-սարքավորումները՝ դասակարգելով դրանք ըստ...
Համագործակցելով, «Ընտանիք» ՄՊՍԿ-ի հետ, կենտրոնի ուշիմ և խելացի սաներից մեկը՝ Ս.Սահակյանը, ցուցադրեց ԹԾԿ /CNC/ հաստոցի փորագրման աշխատանքը՝ փորագրելով նախապես ծրագրավորած պատկերը:
Դասավանդող՝ Ս.Մկրտչյան