Ծրագրային մեքենայացված հաստոցներով փորագրության առանձնահատկությունները» թեմայով բաց դաս

17/02/2018

Ս/թ փետրվարի 15-ին  «Գեղանկարչություն և քանդակագործություն՝ փորագրող փայտյա գեղարվեստական իրերի» միամյա կուրսում անցկացվեց «Ծրագրային մեքենայացված հաստոցներով փորագրության առանձնահատկությունները» թեմայով բաց դասը, որին մասնակցեցին կուրսի 12 ուսանողներ: 
Բաց դասի նպատակն էր.

•    զարգացնել ինքնուրույն   հետազոտական աշխատանքներ կատարելու կարողություն,
•    հարստացնել  մասնագիտական գիտելիքները,
•    զարգացնել վերլուծական կարողություններ, ակտիվացնել մտածողությունը /տանել զուգահեռներ ձեռքի և մեքենայացված փորագրությունների միջև/,
•    ցուցադրել մասնագիտական կարողություններ:   

Ուսանողները տեսանյութերի և սահիկաշարի միջոցով ներկայացրին փայտի փորագրության ծրագրային մեքենայացված հաստոցների /ԹԾԿ հաստոցների/ տիպերը, ինչպես նաև զարգացման պատմությունը, տեխնիկական բնութագրերը /3D…5D/:
Տպավորիչ էր փորագրության ժամանակակից տեխնոլոգիական միջոցների վերաբերյալ տեսանյութերի ցուցադրումն ու գրագետ մեկնաբանումը։ 
Հատկանշական էր նաև փայտարվեստի թանգարանի /Երևան/ մասին հայկական  ֆիլմից հատվածների ցուցադրումը: Ֆիլմում հետաքրքիր ձևով ներկայացված էր հայկական զարդանախշերի ձեռքի փորագրությամբ կենցաղային շատ իրեր...  և ուսանողները վարժ  մեկնաբանեցին տեսանյութը:
Ուսանողները, զուգահեռներ տարան ձեռքի և մեքենայացված փորագրությունների միջև, ներկայացրին դրանց առանձնահատկությունները։ Հայտնեցին իրենց անհատական կարծիքներն ու տեսակետները ձեռքի և մեքենայացված փորագրությունների մասին։
Ուսանողները ցուցադրեցին փորագրության պատճենման համար նախատեսված սարքի աշխատանքային գործընթացի մասին  տեսահոլովակը: 
Ուսանողների ձեռքով փորագրված փայտե գեղարվեստական նմուշները զարդարում էին աշխատանքային մի հարթակ, իսկ աշխատասեղանը՝ փայտի փորագրման համար   անհրաժեշտ գործիք-սարքավորումները:
Ուսանողներից մեկը համառոտ ներկայացրեց արհեստանոցի փորագրման  համար անհրաժեշտ գործիք-սարքավորումները՝ դասակարգելով դրանք ըստ...

Համագործակցելով, «Ընտանիք» ՄՊՍԿ-ի հետ, կենտրոնի  ուշիմ և խելացի սաներից մեկը՝ Ս.Սահակյանը,  ցուցադրեց ԹԾԿ /CNC/ հաստոցի փորագրման աշխատանքը՝ փորագրելով նախապես ծրագրավորած պատկերը:

Դասավանդող՝                                   Ս.Մկրտչյան