«Մեր մարզական առօրյան․․․»

21/02/2023

2023 թվականի փետրվարի 20-ին՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի  մարզադահլիճում,  օլիմպիական սկզբունքով անցկացվեց սեղանի թենիսի ներուսումնարանային  մրցաշարը։  Մրցակիցների միջև մղվող ազնիվ պայքարը՝ միավորի համար, սահմանված կարգով վերահսկվում էր ֆիզկուլտուրա առարկա դասավանդող Վ․Կարապետյանի և Ս․Մկրտչյանի կողմից։  Մեծ էր խաղացողների ոգևորությունը մրցաշարի ընթացքում, երբ  երիտասարդ մասնակիցներն իրենց ուժերը չափելով այս մարզաձևում՝ գրանցեցին հաղթության հետևյալ  արդյունքները․

1-ին տեղ` «Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» III կուրսի ուսանող՝  Ազատ  Ասատրյան,

2-րդ տեղ՝ «Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» III կուրսի ուսանող՝ Վաչագան Առաքելյան,

3-րդ տեղ`«Ոսկերչություն՝ ոսկերիչ» I կուրսի  ուսանող՝ Վլադիմիր Հովհաննիսյան։

Մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողները պարգևատրվեցին պատվոգրերով և խրախուսվեցին տնօրինության կողմից ։