ՔԱՅԼԵՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ

25/01/2024

2023 թվականի հունվարի 25-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանն հյուրընկալել էր ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի «Հանրային կապերի մասնագետ», SMM-ի դասընթացավար Արփինե Մխիթարյանին, ով ուսանողների հետ անցկացրեց չափազանց հետաքրքիր դասընթաց-պարապմունք՝ «Նավարկություն թվային մարքեթինգում» թեմայով։ Կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Կ․Ղարագյոզյանի և դասընթացավար Արփինե Մխիթարյանի սերտ համագործակցությունը տվեց իր ցանկալի արդյունքը։
Սեմինարի ժամանակ քննարկվեցին ստորև նշված թեմաները․
Մարքեթինգի և հատկապես թվային մարքեթինգի առանձնահատկությունները։
Ինչի՞ց սկսել այս ոլորտւմ կարիերա ստեղծելու համար։
Ինչպիսի՞ն է լինելու սկսնակ մասնագետի աշխատանքը մարքեթինգում, կամ թե ինչպես են դիրքավորվում սոցմեդիայում։