- Հայերեն
- Français
- English
«Մեր մարզական առօրյան․․․»
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/330772732_2219264345129954_6832643081329099368_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/330885951_736232208043732_5646743840982451030_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/331012774_932279498186555_2737312895194710939_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/331588542_508563781444490_3350817244351304401_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/331879500_1174908053416184_1473613499933681192_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/331966783_502691738704737_1431659525428916781_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/331990744_758659685394320_119478110986407660_n.jpg)
2023 թվականի փետրվարի 20-ին՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի մարզադահլիճում, օլիմպիական սկզբունքով անցկացվեց սեղանի թենիսի ներուսումնարանային մրցաշարը։ Մրցակիցների միջև մղվող ազնիվ պայքարը՝ միավորի համար, սահմանված կարգով վերահսկվում էր ֆիզկուլտուրա առարկա դասավանդող Վ․Կարապետյանի և Ս․Մկրտչյանի կողմից։ Մեծ էր խաղացողների ոգևորությունը մրցաշարի ընթացքում, երբ երիտասարդ մասնակիցներն իրենց ուժերը չափելով այս մարզաձևում՝ գրանցեցին հաղթության հետևյալ արդյունքները․
1-ին տեղ` «Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» III կուրսի ուսանող՝ Ազատ Ասատրյան,
2-րդ տեղ՝ «Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» III կուրսի ուսանող՝ Վաչագան Առաքելյան,
3-րդ տեղ`«Ոսկերչություն՝ ոսկերիչ» I կուրսի ուսանող՝ Վլադիմիր Հովհաննիսյան։
Մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողները պարգևատրվեցին պատվոգրերով և խրախուսվեցին տնօրինության կողմից ։