«Եղիցի լույս․Սևակ-100»

31/01/2024

Պարույր Սևակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»...
2024 թվականի հունվարի 31-ին, «Եղիցի լույս․Սևակ-100» միջոցառման շրջանակում առաջին կուրսեցիների մասնակցությամբ կազմակերպվեց ֆիլմի դիտում։
Հարուստ բովանդակությամբ փաստավավերագրական ֆիլմի ավարտին ծավալվեց հետաքրքիր քննարկում, որի ակտիվ մասնակիցները համակարծիք էին, որ․ «Մեծն Սևակին վիճակված էր ոչ միայն հայոց ցավի և ուրախության երգիչը լինել, այլև ուղեկիցը՝ ազգի անմահությունը։ Պարույրը ժողովրդի ծնունդն էր, նրա հոգու պահանջը, նրա հույզերի երգիչը։ Սևակի ամբողջ քնարերգությունն ու էպիկական ստեղծագործությունները թափանցված էր լուսակիր բարու և ազատության բերկրանքով»:
Կազմակերպիչներ-ուսմասվար՝ Ա․ Մարգարյան, հումանիտար մեթոդմիավորման նախագահ, հայոց լեզվի և հայ գրականության դասախոս՝ Ք․Գրիգորյան։