ՀԱՇՏ ԱՊՐԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏ

10/12/2019

2019 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց սեմինար-դասընթաց` «Տարհանման կազմակերպումը երկրաշարժի դեպքում» թեմայով: Դասընթացը կազմակերպեց և վարեց զինղեկ Ա.Վարդանյանը,  ով ուսանողներին և աշխատակիցներին ներկայացրեց գործողությունները մինչև երկրաշարժը, երկրաշարժի ժամանակ և երկրաշարժից հետո: 
Հստակեցվեց  ուսումնարանի պահեստային, տարհանման ուղղությունները և ելքերը, հակահրդեհային սարքավորումների տեղադրման վայրերը, անձնակազմի գործողություններն աղետների ժամանակ, շինությունից դուրս գալու հերթականությունը և տարհանման ուղիները: Ներկաները դիտեցին նաև սոցիալական հոլովակներ, որոնց միջոցով ներկայացված նյութը ավելի պատկերավոր և ընկալելի դարձավ: 
Դեկտեմբերի 9-ին ուսումնարանի ուսանողական և մանկավարժական անձնակազմի պատրաստվածությունը ստուգելու համար անցկացվեց գործնական պարապմունք՝ «Տարհանման կազմակերպումը երկրաշարժի դեպքում» թեմայով: Պարապմունքի ժամանակ «Տագնապ» ազդանշանից հետո համաձայն տարհանման պլանի՝ անձնակազմը, կիրառելով սահմանված վարքականոնները, դուրս եկավ հավաքման շրջան: Ստուգվեց անձնակազմի ներկայությունը, տրվեց ցուցումներ՝ հայտնաբեևված թերություններն ու բացթողումները վերացնելու համար, որից հետո տրվեց դադար: