Ուսանող

Հաշվետվություն

ՀՀ ԿԳՄՍՆ «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի ուսանողական խորհրդի  կատարած աշխատանքների վերաբերյալ

2019-2020 ուսումնական տարվաառաջին կիսամյակի ընթացքում ըստ աշխատանքային պլանի՝ ուսխորհուրդն իրականացրել է նախատեսված բոլոր աշխատանքները:

Տարվա ընթացքում անցկացվել է 9 նիստ՝ ութ հերթական, մեկ արտահերթ:

Նիստերի ընթացքում քննարկվել են ուսանողներին հուզող մի շարք հարցեր և խնդիրներ, կայացվել են համատեղ որոշումներ՝ ուսումնարանում ուսանողների առօրյան հետաքրքիր կազմակերպելու նպատակով:

Ուսանողական խորհուրդը, առաջին կիսամյակում համագործակցելով մեթոդմիավորումների, ծնողխորհրդի հետ, մասնակցել է տարաբնույթ միջոցառումների, նախաձեռնել և իրականացրել մի շարք ծրագրեր, որոնք խթանել են ուսանողների հայրենասիրական, բարոյահոգեբանական, ֆիզիկական, գեղագիտական դաստիարակությունը:

2020 թվականին ուսխորհրդի հերթական նիստերում քննարկվել են Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին, Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան և հիմնադրաման 50-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների վերաբերյալ ուսանոների առաջարկությունները, 2020 թվականին ուսխրհրդի կողմից կազմակերպվող ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումները:

2020 թվականի մարտի 18-ի թիվ 6 առցանց նիստում քննարկվել է ԿԳՄՍ նախարարի թիվ  02/08.1/6181-20 գրության՝ «Արի պարի Քոչարի» ֆլեշմոբ-միջոցառման անցկացման վերաբերյալ մի շարք կազմակերպչական հարցեր: Հանձնարարվել է ուսխորհրդի նախագահ Գոհար Սարիբեկյանին կազմակերպել ուսանողների ակտիվ մասնակցությունը ֆլեշմոբի նախապատրաստական աշխատանքներին, ծանոթանալ կայքի հետ, առցանց սովորել «Քոչարի» պարի շարժումները:

Ուսանողական խորհրդի նախագահ՝ Գոհար Սարիբեկյան

«Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի ուսխորհուրդը հիմնադրվել է 2009թ-ի նոյեմբերի 25-ին: Ուսխորհրդի առաջին նախագահը եղել է Կ. Վարդերեսյանը,    քարտուղարը՝   Օ. Բերբերյանը:

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՐՈՒՅԹԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ