«Համաշխարհային խոհանոցի գաղտնիքները»

28/02/2024

28.02.2024թ. Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում տեղի ունեցավ «Համաշխարհային խոհանոցի գաղտնիքները» խորագրով բաց դաս՝ դուալ փորձարարական կրթական ծրագրի համակարգում ընդգրկված «Խոհարարական գործ՝ խոհարար» մասնագիտության III կուրսի ուսանողների մասնակցությամբ: Դասի նպատակն էր խորացնել ուսանողների ձեռք բերած գիտելիքները համաշխարհային խոհանոցի առանձնահատկությունների վերաբերյալ, մանրամասն ու հանգամանորեն ուսումնասիրել հասարակության կողմից առավել արժևորված ու մշակութաբանական երանգավորում հաղորդող ուտեստների ծագումնաբանությունը: Խոհարարական III կուրսի վարպետ-դասախոս Հ. Մաղաքյանի մասնագիտամեթոդական արդյունավետ դասավանդման և աշխատահեն կրթության վրա հենված ուսուցման շնորհիվ ուսանողների մոտ առկա էր տեսական հիմնարար գիտելիքներ, որոնք կիրառվում էին գործնական աշխատանքների անհատական և թիմային գործընթացներում՝ ձևավորելով մասնագիտական կարողություններ ու հմտություններ, որտեղ համատեղվել էին արագ կողմնորոշվելու, ժամանակի մեջ անկաշկանդ ու խելամիտ տեղավորվելու, գեղագիտական ճաշակ ընկալելու խոհարարական նպատակային լուծումները: Դասին մեծ ոգևորությամբ ու հետաքրքրությամբ հետևող ներկա ուսանողները համտեսեցին մասնակիցների պատրաստած իտալական «Տիրամիսուն» և իսպանական տաք շոկոլադով աղանդերը :
Բաց դասը ծառայեց իր նպատակին. ուսանողները պահպանելով անվտանգության կանոնները և սանիտարահիգիենիկ նորմերը՝ կարողացան հմտորեն շահագործել խոհարարական անհրաժեշտ սարքավորումները, վարժ և ինքնավստահ թափանցեցին համաշխարհային խոհանոցի բազմաշերտ գաղտնարանները՝ համաշխարհային մշակույթում մեր ազգայինը արժևորելով ու կատարելագործելով: