Սրբոց Վարդանանց տոնի խորհուրդը

29/02/2024

2024 թվականի փետրվարի 29-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի I կուրսի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն» խորագրով զրույց-քննարկում`նվիրված «Սրբոց Վարդանանց» տոնին:
Զրույց-քննարկման սկզբում ուսանողները բացատրեցին հինգերորդ դարի պատմիչ Եղիշեի` թևավոր խոսք դարձած Վարդանանց պատերազմի բնութագիրը «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ՝ անմահություն», որը ուսանողներին հնարավորություն տվեց ևս մեկ անգամ փաստել, որ հայրենիքի և հավատքի պաշտպանության համար մղված Վարդանանց պատերազմը հայոց ազատատենչ ոգու վառ արտահայտությունն էր։ Ավարայրի ճակատամարտը՝ որպես գոյամարտ, հաղթանակ էր ընդդեմ բռնակալության, դավանափոխության։ Նշվեց նաև, որ հայ առաքելական եկեղեցին Ավարայրի ճակատամարտում հերոսաբար զոհվածներից 135-ին դասել է սուրբ նահատակների շարքը և նրանց հիշատակի օրը մտել է եկեղեցական տոնացույցի մեջ որպես Սուրբ Վարդանանց տոն։
Ուսանողները դիտեցին հատվածներ «Ավարայր» փաստավավերագրական ֆիլմից: Այնուհետև ծավալվեց գոյամարտի պատճառների, ընթացքի և հետևանքների մասին քննարկում։ Ուսանողները արտահայտնեցին այն կարծիքը, որ՝ «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն», արտահայտությունը բոլոր ժամանակներում դարձել է սերունդների ոգեշնչման և հայրենիքը կյանքի գնով պաշտպանելու վեհ գաղափար։