ԵՐԳԻԾԱՆՔԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ

05/03/2024

Պիտի հալածվիմ, պիտի ծեծվիմ: Վնաս չունի, Սոկրատ ալ հալածվեցավ. ապագա սերունդը պիտի անմահացնի իմ անունը:
Հակոբ Պարոնյան
Մարտի 4-ին Շիրակի մարզային գրադարանում հյուրընկալվել էին ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները: Հերթական հանդիպումն անցկացվեց ուսումնարանի գրադարանավար Ս. Հակոբյանի նախաձեռնությամբ:
Գրողների միջազգային օրվան նվիրված ցերեկույթը կրում էր՝ «Երգիծանքի մեծ վարպետը» խորագիրը: Օրվա խորհուրդը՝ ընթերցասեր ուսանողների ուշադրությունը սևեռել հայ մեծ գրող-երգիծաբան Հակոբ Պարոնյանի ստեղծագործությանը և արժևորել ժամանակակից գրական աշխարհում գրողների լայնահուն աշխատանքը:
Մասնագիտական տոնի առիթով ուսանողներին ողջունեց Շիրակի մարզային գրադարանի գրադարանավար՝ Ս. Թումասյանը, ով իր խոսքում կարևորեց նմանատիպ հանդիպումները, որոնք նպաստում են գրադարան-գրող-ընթերցող կապի սերտացմանը, ազդակ հանդիսանում մատաղ սերնդի շրջանում զարգացնելու գիրք կարդալու մշակույթը:
Ուսանողները հանգամանալից ներկայացրեցին Պարոնյանի գրական գործունեությունը, թողած գրական հարուստ ժառանգությունը՝ համեմված գրողի թևավոր խոսք դարձած մտքերով, պատգամներով:
Ծավալվեց քննարկում, ստեղծելով անկաշկանդ միջավայր՝ հաղորդակցվելու, իրենց կարծիքները արտահայտելու, վերարժևորելու Պարոնյանի ծանրակշիռ, պատկառելի վաստակը՝ երգիծական ժանրի զարգացման գործում:
Օրվա բանախոս՝ ուսումնարանի հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Ք. Գրիգորյանի հանգամանալից խոսքը ևս մեկ անգամ փաստեց այն ճշմարտությունը, որ Հ. Պարոնյանի ստեղծագործություններն իրենց գեղարվեստական արժեքներով, առաջավոր գաղափարական բովանդակությամբ, ասելիքով միշտ կմնան հայ դասական գրականության հարուստ գանձարանում:
https://www.facebook.com/share/p/uxxZqJKPv98G8GSH/?mibextid=qi2Omg
Գրադարանավար՝ Ս․ Հակոբյան