Մասնագիտական կողմնորոշում

15/03/2024

Ավարտվեց մասնագիտական կողմնորոշման նպատակով կազմակերպված այցելությունները հանրակրթական մի շարք դպրոցներ:
Կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Կ․Ղարագյոզյանը և տարբեր մասնագիտությունների դասախոսները, ուսանողներ հանգամանալից ներկայացրեցին ՄԿՈՒ-ի/Մասնագիտակա կրթական ուսուցում/ դերն ու նշանակությունը, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում գործող մասնագիտությունները, դրանց արդիականությունը, աշխատաշուկայում վերջիններիս մեծ պահանջարկը։ Մանրակրկիտ ներկայացվեց նաև ուսումնական հաստատության նվաճումներն ու ձեռքբերումները,շրջանավարտների հաջողությունների պատմությունները, որոնք որակյալ մասնագիտական կրթության ձեռբերման վառ վկայություններն են։
Որպես մասնագիտական ներուժի բացահայտման ու զարգացման պատասխանատու կառույց՝ կրթօջախը սիրով իր դռներն է բացում այն աշակերտների համար, ովքեր ցանկանում են ստանալ մասնագիտական լիարժեք կրթություն՝ ապագայում սիրելի աշխատանք ձեռք բերելու նպատակով:
«Դարձի՛ր մեկ օրով ուսանող» հրավերը ոգևորեց շատ աշակերտների:
Ուսումնական հաստատությունը սպասում է իր ապագա դիմորդներին: