- Հայերեն
- Français
- English
«Բարեխղճության ազգային համակարգը» թեմայով սեմինար-դասընթաց
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնը համագործակցելով «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ՝ սույն թվականի փետրվարի 14-ին, ժամը 13։30-ին «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում անցկացվելու է «Բարեխղճության ազգային համակարգը» թեմայով սեմինար-դասընթաց: Դասընթացի ընթացքում ներկայացվելու է բարեխղճության ազգային համակարգը, էությունը և տարրերը, մասնավորապես՝ թափանցիկության, հաշվետվողականության, արհեստավարժության, էթիկայի բնորոշումները, կոռուպցիայի հասկացությունն ու դրա կանխարգելման մեխանիզմները:
Դասընթացը վարելու է ԻՀԱ Շիրակի մարզային պատասխանատու/իրավաբան Գայանե Գևորգյանը:
Դասընթացին կարող են մասնակցել ուսանողներ, աշխատակիցներ և ծնողներ:
Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար՝ Լևոն Իգիթյան