- Հայերեն
- Français
- English
Ինտելեկտուալ խաղ « Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ․․․»
2022 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի, «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, «Արցախի սոցիալական զարգացման ծրագրեր» հիմնադրամի և ԱՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության շրջանակներում անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ․․․» ինտելեկտուալ խաղ-մրցույթ ուսումնարանի և Արցախից հյուրընկալած ուսանողների միջև։ Միջոցառման նպատակն էր ապահովել դեռահաս սերնդակիցների նպատակային ժամանցը, զարգացնել թիմային աշխատանքի, արագ կողմնորոշվելու, որոշում կայացնելու կարողություններ, նպաստել սովորողների ընդհանուր ինտելեկտուալ զարգացմանը։ Մրցույթը վարում էր Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի մաթեմատիկայի դասախոս Ռ.Պետրոսյանը։ Երկու փուլով իրականացված խաղ-մրցույթին մասնակցում էին երեք հավաքական թիմեր՝ «Նեմեսիս», «Հորիզոն», «Գիտուններ»։
Հայաստան աշխարհի «հենասյուն երիտասարդները» մեծ ոգևորությամբ պատասխանեցին խաղավարի կողմից առաջադրված հարցերին, իսկ ընկերական ջերմ մթնոլորտը վկայությունն էր ձևավորված Արցախ-Հայաստան ամուր կապերի։
Առաջին պատվավոր տեղ զբաղեցրեց «Հորիզոն» թիմը, որը հնադես եկավ գիտելիքները խորը պաշարով։ Երկրորդ տեղ գրավեց «Գիտուններ» թիմը, իսկ երրորդ «Նեմեսիս» թիմը։