Բաց դաս՝ «ԲԱՐԻ ՀՍԿԱՆ․Վ․Սարոյան»

13/12/2023

Օրը Սարոյանական էր․խորհրդավոր՝ ինչպես անգլիագիր հայ գրողը, ջերմ ու արևակեզ՝ ինչպես մարդասեր և բարի հանճարը։ Գրական-ստեղծագործական «սարոյանական աշխարհը» կրթօջախի ընթերցասրահում էր։ Պայծառ իմաստնություն կար մասնակից ուսանողների խելացի հայացքներում, իսկ զգացմունքների և տպավորությունների բազմազանությունը թևածում էր ամենուր։
Կուռ կառուցվածքով բաց դասը խրատական էր և ուսանելի։ Բազմազան մեթոդներով ու հնարներով ներկայացվեց 20-րդ դարի ամերիկյան գրականության ականավոր ներկայացուցիչին, ով մեծացել էր Արևմուտքի գրականության ջունգլիներում և խլել բնությունից իրեն սահմանված փառքի մեծ բաժինը։
Բաց դասի ժամանակ մեջբերվեցին մեծերի կարծիքներ՝ ստեղծագործողի մասին, որտեղ բարության խրատական խոսքերը սպեղանի էին պատանի սովորողների համար։ Սովորողների կողմից ստեցծված հուշ-բացիկներում ևս բարության մեծ պատգամ էր զետեղված «Փնտի’ր բարին ամենուրեք ու երբ գտնես, դուրս բեր թաքստոցից, որ թող նա լինի ազատ ու աներկյուղ»։
Կազմակերպիչ՝ հայոց լեզվի և հայ գրականության դասախոս Ն․Սևոյան։