«Խոհարարական գործ»֊ի դասավանդման մեթոդաբանության վերապատրաստում

06/12/2023

«Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈւ ՀԿ) ծրագրի շրջանակում Armenian Chefs Association -ի կողմից 2023 թվականի նոյեմբերի 30֊ից մինչև դեկտեմբերի 4֊ը կազմակերպված «Խոհարարական գործ»֊ի դասավանդման մեթոդաբանության վերապատրաստմանն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս Ա․Պետոյանը և արտադրական ուսուցման վարպետ Ա․Մելիքյանը։
Կազմակերպչական արդյունավետ և նպատակային աշխատանքի համար մեր շնորհակալանքի անկեղծ խոսքն են հայտնում միջազգային մասնագետներին և հայաստանյան ներկայացուցիչներին։