«ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ» խորագրով ֆիլմի դիտում-քննարկում

26/09/2022

2022 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց «Կորուսյալ հայրենիք» խորագրով ֆիլմի դիտում-քննարկում՝ հայոց պատմություն առարկայից՝ առաջին կուրսերի մասնակցությամբ:

Ֆիլմի դիտման նպատակն էր ուսանողներին ներկայացնել Արևմտյան Հայաստանի` Կարսի, Անիի, Իգդիրի, Բայազետի, Վանի, Բիթլիսի, Մուշի, Էրզրումի, Արդահանի և այլ քաղաքների պատմությունները, պատմամշակութային կոթողները, ներշնչել հավատ միացյալ հայրենիք ունենալու հավտի  հանդեպ, որ հայն այլևս չի  խորհելու․ «Իմ որբացած, կորուսյալ հայրենիք, այլ հպարտ ասելու է` իմ ազատ ու անկախ  Հայաստան»: Հայի գերագույն նպատակն է վառ պահել  պատմական հիշողությունը, ճանաչել այն հայրենիքն ու փառահեղ մշակույթը, ուր մեր ժողովուրդն ապրել է հազարավոր տարիներ։

Ֆիլմի դիտման ավարտին ուսանողները հուզառատ էին․ տեղի ունեցավ բուռն քննարկում, որի ընթացքում ուսանողներն արտահայտեցին իրենց կարծիքները, առաջարկեցին լուծումներ՝ կորուսյալ հայրենիքը վերադարձնելու ակնկալիքով։