«ՀԱՅՐԵՆԱՆՎԻՐՈՒՄԻ ԵՎ ՈԳՈՒ ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ »

23/09/2022

Սեպտեմբերի 22-ին, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողական խորհրդի առաջարկությամբ և զինղեկ Ս․Կարապետյանի նախաձեռնությամբ, ուսանողներից մի քանիսը այցելեցին Իջևանի թիվ N զորամասի մարտական դիրքեր։  Պատերազմական այս պատասխանատու օրերին, երբ վտանգված են հայրենի երկրի սահմանները, իսկ խաղաղությունն ապահովող զիծառայողներին անհրաժեշտ է նաև  երիտասարդ սերնդակիցների գոտեպնդող, ոգեշնչող խոսքը, մեր հայրենասեր ուսանողները մարտական դիրքերում էին։ ՍԵՐ դեպի բանակը և հայրենիքը նրանց ենթագիտակցության մեջ էր, իսկ ռազմահայրենասիրական դաստիարակության ամենավառ դրսևորումներից մեկը՝ բարի կամքի փոքր դրսևորումն էր՝ մեծ ցանկությամբ և ոգու արիությամբ։ Կրթօջախի քաջ տղաներն իրենց աջակցությունն ունեցան  զինծառայության համար անհրաժեշտ պարագաներ նվիրաբերելու հարցում, քանզի գիտակցում էին, որ էականը՝  հայրենանվիրումն է։

Հանդիպումը տպավորիչ էր, իսկ բաժանումը հուսառատ․․․  

Զինղեկ Ս․Կարապետյանն իր ուսանողներին դաստիարակում է Նժդեհական վեհ գաղափարախոսությամբ․ «Փոքր ազգերը պարտադրօրէն ավելի հայրենասէր պիտ լինեն, քան մեծերը, մենք ՝ ավելի քան բոլորը։ Հայրենապա՛շտ պիտի լինենք մենք։»