- Հայերեն
- Français
- English
«Իտալական խոհանոցի գաղտնիքները» թեմայով բաց դաս
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/275978301_702366010794162_857101489587657846_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/276013815_1154288138648183_30070222690070689_n%20-%20%D0%BA%D0%BE%D0%BF%D0%B8%D1%8F.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/276096802_3166625456944652_2856144047321963496_n.jpg)
2022թ. մարտի 22-ին «Խոհարարական գործ` խոհարար» II կուրսում անցկացվեց «Իտալական խոհանոցի գաղտնիքները» թեմայով բաց դասը, որի նպատակն էր ծանոթանալ իտալական խոհանոցի առանձնահատկություններին, զարգացնել թիմում աշխատելու կարողությունը, ցուցադրել մասնագիտակլան հմտությունները:
Խոհանոցը լցված էր իտալական ուտեստների նրբաճաշակ բույրով, որը գերեց ներկաներին և կտրելով իրականությունից տարավ դեպի «Քաղցր կյանք»/դոլչե վիտա/: Տպավորիչ էին Իտալիայի դրոշի գույներով երանգավորված պաստաները` համեմված անուշաբույր սոոուսներով, որոնք սեղանի հիմնական զարդն էին: Խորհրդանշական երեք գույները ստացվել էին շնորհիվ սպանախի, կարմիր բազուկի, ալյուրի բնական հիմքերի:
Բաց դասը յուրահատուկ էր կարևորագույն փաստերով և մեջբերումներով, որոնք մատուցվեցին բովանդակալից սահիկաշարի ուղեկցմամբ:
Դասն անցկացվեց տեխնիկասարքավորումներով հագեցված խոհանոցում, որը խթանեց ուսանողների կողմից ուտեստների արհեստավարժ պատրաստմանը: Շնորհիվ ժամանակի ճիշտ կառավարման հմտությունների, սովորողները հմտորեն պատրաստեցին պաստա «կարբոնարա», պիցցա «մարգարիտա», աղանդեր` «տիրամիսու» ,նախուտեստ «բռուսկետա»:
Լայնէկրան ցուցադրվեցին և հանգամանալից մեկնաբանվեցին նաև աշխարհում ամենաճանաչված իտալական պիցաները, բազմատեսական պաստաները, Իտալիայի բնության համը հուշող գունեղ սոուսները, ինքնատիպ քաղցրավենիքների ընտրանին, արևաբույր հացատեսակներն ու հնեցման տարբեր ձևերով պանիրները: