- Հայերեն
- Français
- English
Մեր ուսանողները Atom City՝ Գիտության փառատոնի մասնակից
2021թ. հոկտեմբերի 2-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի 11 ուսանողներ՝ դասախոս Հ.Մարմարյանի ղեկավարությամբ, մասնակցեցին Երևանի պոլիտեխնիկական համալսարանի այգում անցկացված Գիտության փառատոն՝ բացօթյա միջոցառմանը: Atom City՝ ապագայի քաղաք Գիտության փառատոնին ներկա էին տարբեր երկրներից ժամանած գիտնականներ և գիտության երկրպագուներ, ովքեր իրենց տեսակետներն ու կարծիքները ներկայացրին ստեղծարար նոր սերնդին: Միջոցառումն առավել տպավորիչ դարձավ վարպետաց դասերի, գիտական շոուների, քիմիական փորձերի շնորհիվ, երբ ուսանողները ճանապարհորդեցին տիեզերքի և ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհում: Խաղարկությունների, մրցանակների վիճակահանության և տարբեր ֆոտոզոնաների կիրառումը ոգևորեցին մասնակիցներին: