Մեր ուսանողները Atom City՝ Գիտության փառատոնի մասնակից

02/10/2021

2021թ. հոկտեմբերի 2-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի 11 ուսանողներ՝ դասախոս Հ.Մարմարյանի ղեկավարությամբ, մասնակցեցին Երևանի պոլիտեխնիկական համալսարանի այգում անցկացված Գիտության փառատոն՝  բացօթյա միջոցառմանը: Atom City՝ ապագայի քաղաք Գիտության փառատոնին ներկա էին տարբեր երկրներից ժամանած գիտնականներ և  գիտության երկրպագուներ, ովքեր իրենց տեսակետներն ու կարծիքները ներկայացրին ստեղծարար նոր սերնդին: Միջոցառումն առավել տպավորիչ դարձավ վարպետաց դասերի,  գիտական շոուների, քիմիական փորձերի շնորհիվ, երբ ուսանողները ճանապարհորդեցին տիեզերքի և ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհում:  Խաղարկությունների, մրցանակների վիճակահանության և տարբեր ֆոտոզոնաների կիրառումը ոգևորեցին մասնակիցներին: