ՆՈՐ ՏԱՐԻ, ԳԱԼԴ ԲԱՐԻ, ԽԱՂԱՂԱԼԻՑ ՈՒ ՊՏՂԱԼԻՑ ԵՂԻՐ․․․

25/12/2023

Թող Նոր տարում խաղաղության մեջ պայթեն ու ճայթեն բոլոր բողբոջները` և նուռը կարմիր, և խնդությունը մարդկային հոգու, և հիացք ու զարմանք պատճառող ամեն տեսակ շնորհք ու տաղանդ:
Թող խաղաղությամբ ու բարությամբ լցվեն ամենքի սրտերը, թո՛ղ ամենբարին ու խաղաղավետը լինի: