- Հայերեն
- Français
- English
Գոռ Խաչատրյան. երեք վարժություն` երեք ոսկե մեդալ
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/262079960_284415003615317_3526304085897226087_n.jpg)
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Համակարգիչների շահագործում» մասնագիտության III կուրսի ուսանող Գոռ Խաչատրյանը նոյեմբերի 28-ին կայացած ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված ԵՀՄՊՄԴ-ի գնդակային հրաձգության բաց առաջնությունում /վազող թիրախ, նորմալ վազք 10մ, 30+30 կրակոց, վազող թիրախ, խառը վազք 10մ, 20+20 կրակոց տղամարդկանց վարժություններում և վազող թիրախ, 10մ թիմային միքս վարժությունում գրավեց առաջին տեղերը և արժանացավ երեք ոսկե մեդալի:
Հարկ է նշել, որ հրաձգություն սպորտաձևում բազմակի անգամներ հաղթանակած Գոռ Խաչատրյանը պատվով է կրում Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումը։