- Հայերեն
- Français
- English
Տեղեկատվական հանդիպումներ Գյումրի և Ախուրյան համայնքների միջնակարգ և հիմնական դպրոցներում
«Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի Կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Լևոն Իգիթյանը 2021 թվականի ապրիլի 13-17-ը տեղեկատվական հանդիպումներ անցկացրեց Գյումրի և Ախուրյան համայնքների միջնակարգ և հիմնական դպրոցներում: Հանդիպումների նպատակն էր մանկավարժական հանրույթին և 9-րդ դասարանի աշակերտներին տրամադրել տեղեկատվություն՝
• մասնագիտական կողմնորոշման գործիքակազմի և դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև ուսումնարանի գործունեության և հաջողությունների վերաբերյալ
• ծանոթացնել «Ուսանողական/աշակերտական ընկերություն»-ների փորձարարական ծրագրին, որը գործում է «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամի համագործակցությամբ՝ «Մասնագիտական կրթություն և ուսուցում համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում
• ծանոթացնել ուսումնարանում գործող մասնագիտություններին.
1. Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի
2. Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար
3. Խոհարարական գործ՝ խոհարար
4. Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում՝ ռադիոմեխանիկ (ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման )
5. Ոսկերչություն՝ ոսկերիչ
6. Գեղանկարչություն և քանդակագործություն փորագրող՝ փայտյա գեղարվեստական իրերի
7. Գեղանկարչություն և քանդակագործություն փորագրող՝ քարե գեղարվեստական իրերի
8. Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում
Կարիերայի ուղղորդման կենտրոն