- Հայերեն
- Français
- English
ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնը 2021 թվականի փետրվարի 18-ին և 25-ին կազմակերպել էր «Գործատուին ներկայանալու հմտություններ» խորագրով սեմինար-դասընթացներ, որը վարեց կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանը: Դասընթացիներին մասնակցում էին «Խոհարարական գործ՝ խոհարար» երկրորդ և «Համակարգչային օպերատոր՝ օպերատոր համակարգչի» առաջին կուրսի ուսանողները:
Դասընթացի թեմաներն էին.
• Ինչպե՞ս կազմել մրցունակ աշխատանքային կենսագրական (CV)
• Մրցունակ մոտիվացիոն նամակ գրելու հմտություններ
• Աշխատանքային կենսագրականի տեսակները
• Աշխատանքային հարցազրույց
Սեմինար-դասընթացի ընդհանուր նպատակն է՝ գործատուին ներկայանալու հմտությունների՝ արդյունավետ աշխատանքային հարցազրույցի մասնակցելու, մրցունակ ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ գրելու կարողությունների ձևավորումն է:
Կարիերայի ուղղորդման կենտրոն