Տեղեկատվական հանդիպում

23/12/2019

 

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները, 2019 թվականի դեկտեմբերի 18-ին Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանի ուղեկցությամբ,  մասնակցեցին տեղեկատվական հանդիպման: 
Հանդիպման նպատակն էր երիտասարդներին ներկայացնել, որ Հայաստանը միանում է ֆրանսիական առաջատար ուսումնական կենտրոնի 42-ի ցանցին, որում արդեն ընդգրկված է 20 դպրոց:
 «42 Երևան»-ը տեղակայվելու է Երևանում Թումո կենտրոնի հարևանությամբ և գործելու է որպես ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի նախագծերից մեկը:
42-ը ծրագրավորման առաջատար կենտրոն է, որը հիմնադրվել է 2013 թվականին` ֆրանսիացի հայտնի բիզնեսմեն Քսավյե Նյելի կողմից:
 Ուսումնական կենտրոնի նպատակն է` կրթել ապագայի լավագույն ծրագրավորողներին ու հիմք ստեղծել նրանց հաջողակ ապագայի համար: Այդ համագործակցության շնորհիվ ԵՄ Թումո համալիրը կլրացնի Հայաստանում բարձր որակավորման ծրագրավորողների անհրաժեշտ թիվը` զարկ տալով տեղեկատվական տեխնոլոգիաների և ստարտափների ոլորտին:
Երիտասարդները առաջադրեցին իրենց կարծիքներն ու տեսակետները: Նրանք ոգևորված էին և ցանկություն հայտնեցին կրթությունը շարունակել «42 Երևան» դպրոցում:

Կարիերայի ուղղորդման կենտրոն