- Հայերեն
- Français
- English
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ-ԲԻԶՆԵՍ ՄԻՋԱՎԱՅՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
2019 թվականի հունիսի 13-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը միացավ Շիրակի մարզում ուսումնական հաստատությունների կողմից ձևավոևրվող կրթություն-բիզնես միջավայր համագործակցության հարթակի ձևավորման աշխատանքներին:
Հարթակի առաքելությունն է ուսանողների ու շրջանավարտների մրցունակության բարձրացումը,
նրանց բիզնես-գաղափարների ձևավորմանն ու իրականացմանն աջակցությունը և բզինես միջավայրում ճիշտ կողմնորոշումը, ինչպես նաև կրթություն-բիզնես մշտական և շարունակական կապի հաստատումն ու ամրապնդումը:
Հարթակի գործունեության ընթացքում մշակված քայլերից մեկում նախատեսվում էր կազմակերպել ուսումնական հաստատություններում ներկայացումներ, տեղեկատվական հանդիպումներ՝ հետաքրքրված ուսանողների մասնակցությամբ:
Այս կետի իրականացման շրջանակներում դեկտեմբերի 12-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում կազմակերպվեց իրազեկիչ, տեղեկատվական հանդիպում բարձր կուրսերի և հետաքրքրված այլ ուսանողների շրջանում: