«Կիբերանվտանգություն»

27/10/2023

Արտադրական ուսուցման վարպետ՝ Հ.Վադանյան
«Համակարգիչների շահագործում» մասնագիտության երրորռդ կուրսի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց «Կիբերանվտանգություն» թեմայով բաց դասը, որի նպատակն էր ընդլայնելով թեմայի շուրջ ուսանողների հետաքրքրությունները և հարստացնելով մասնագիտական գիտելիքների պաշարը՝ ձևավորել ինֆորմացիոն մշակույթ և անհրաժեշտ ինֆորմացիայի ինքնուրույն ձեռք բերման կարևորություն, ցուցաբերել նաև կարգապահություն «համացանցային աշխատանքի» ժամանակ։
Կարևորելով ինֆորմացիայի անվտանգության պահպանումը՝ ուսանողները կարողացան ներկայացնել կիբերանվտանգությունը՝ որպես համակարգչային համակարգերի պաշտպանություն։ Քննարկվեց նաև «խոցելիություններ և հարձակումներ», «նպատակային գրոհ» թեմաները։ Ուսանողները գիտակցում էին Պատասխանատվությամբ մոտենալ օնլայն-տեխնոլոգիաների օգտագործմանը և «զգուշորեն» աշխատել Web-բրաուզերների հետ։ Ուսանողները անսխալ կարողացան օգտվել ինֆորմացիոն ռեսուրսներից, համացանցում որոնել ինֆորմացիա՝ ապահովելով համակարգչային համակարգերի պաշտպանությունը։