ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԼԵԶՎԱՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ

30/10/2023

Կրթօջախում հոկտեմբերի 23-ից 31-ը հայտարարված էր «Ռուսաց լեզվի շաբաթ»՝ նվիրված ռուս գրականությանն ու մշակույթին։
Կարևորելով ընթերցանության դերը, որպես լեզվի յուրացման, հաղորդակցության, տեղեկության և գաղափարների փոխանակման միջոց և տեքստերի հասկանալուն ուղղված բարդ ճանաչողական գործընթաց, ռուսաց լեզվի դասախոս Ն․Մանուկյանը պատշաճ ձևով կազմակերպել էր ընթերցանության ժամեր։ Նպատակն էր՝ ուսանողներին ծանոթացնել 19-րդ դարի ռուս ստեղծագործողների աշխատանքային գործուներությանը, նրանց թողած գրական ժառանգությանը և հարստացնելով ռուսերենի բառապաշարը՝ զարգացնել բանավոր խոսք, ձևավորել լեզվամտածողություն։
Ընթերցանությունը մտածողության խեղդող սահմանափակումից դուրս թռչելու միջոց է: Մենք յուրովի ենք ընկալում գրքերը և չափազանց կարևոր է, որ ամեն գրքից քաղենք այն, ինչը կօգնի կյանքում ավելի խելամիտ գործել, վերաիմաստավորել երևույթներն ու մի քանի քայլ առաջ մտածել: Ընթերցանությունը կօգնի իմաստնանալ ու քաղել այն, ինչը հեղինակն է ցանկացել փոխանցել»,-նման համոզմունք հայտնեց ուսանողներից մեկը։
Ընթերցանության դասաժամին ուսանողները նշեցին նաև այն այն ստեղծագործությունները, որոնք փոխել են իրենց աշխարհընկալումը։