- Հայերեն
- Français
- English
Այցելություն Գյումրու ամերիկյան անկյուն
Սույն թվականի հոկտեմբերի 25-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանի առաջին կուրսերի ուսանողներն այցելեցին Գյումրու ամերիկյան անկյուն։ Նպատակն էր ուսանողներին ծանոթացնել կենտրոնի և անգլերենի ակումբի ծավալած գործունեությանը, առաջացնել հետարքրություն օտարալեզու գրականության հանդեպ, ինչպես նաև զարգացնել ուսանողների բանավոր խոսքը։
Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ Մարիամ Թորոյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, առանձնահատկություններն ու նպատակները: Նա դասախոսություն կարդաց ժամանակակից անգլերենի, ամերիկյան և բրիտանական անգլերենների տարբերությունների մասին: Ցուցադրվեց տեսանյութ՝ անգլերենի արտասանության և գրության վերաբերյալ: Դասախոսը նշեց, որ մեծագույն պատասխանատվությամբ պետք է վերաբերվել լեզվի ուսուցմանը, քանի որ լեզուն արտահայտում է տվյալ ազգի մշակույթը:
Ուսանողները ծանոթացան նաև ժամանակակից թարգմանչական գրականությանը: Քննարկման ընթացքում Մ. Թորոյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին, խորհուրդ տվեց մասնագիտություն ստանալուն զուգընթաց սովորել նաև որևէ օտար լեզու՝ ժամանակի մարտահրավերներին դիմակայելու համար։
Կազմակերպիչ՝ Մ. Եգանյան