Ֆուտբոլի մրցաշար՝ նվիրված ուսումնարանի հիմնադրման 10-ամյակին

29/10/2019

 

Հոկտեմբերի 15-16-ը Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց ֆուտբոլի ներուսումնարանային մրցաշար:
Ըստ վիճակահանության` որոշվեց թիմերի հանդիպումները:
 Մրցաշարն անցկացվեց օլիմպիական սկզբունքով:
Մրցաշարի ավարտին մասնակից թիմերը գրավեցին  հետևյալ  մրցանակային տեղերը.
1-ին տեղ` «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում՝ ռադիոմեխանիկ» I կուրս
2-րդ տեղ՝«Խոհարարական գործ՝խոհարար» I կուրս          
3-րդ տեղ`«Վարսավիրական արվեստ` վարսահարդար»  II կուրս
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին համապատասխան պատվոգրերով:

Ֆիզղեկ՝  Ն. Սուքիասյան