Այցելություն Գյումրու ամերիկյան անկյուն 

28/10/2019

 

Սույն թվականի հոկտեմբերի 25-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանի  առաջին կուրսերի ուսանողներն այցելեցին Գյումրու ամերիկյան անկյուն։ Նպատակն էր ուսանողներին ծանոթացնել  կենտրոնի և  անգլերենի ակումբի ծավալած գործունեությանը, առաջացնել հետարքրություն օտարալեզու գրականության հանդեպ, ինչպես նաև  զարգացնել ուսանողների բանավոր խոսքը։
Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ Մարիամ Թորոյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, առանձնահատկություններն ու նպատակները:  Նա դասախոսություն կարդաց  ժամանակակից անգլերենի, ամերիկյան և բրիտանական անգլերենների տարբերությունների մասին:  Ցուցադրվեց տեսանյութ՝ անգլերենի արտասանության և գրության վերաբերյալ: Դասախոսը նշեց, որ մեծագույն պատասխանատվությամբ պետք է վերաբերվել լեզվի ուսուցմանը, քանի որ լեզուն արտահայտում է տվյալ ազգի մշակույթը:  
Ուսանողները ծանոթացան  նաև ժամանակակից թարգմանչական գրականությանը: Քննարկման ընթացքում Մ. Թորոյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին, խորհուրդ տվեց մասնագիտություն ստանալուն զուգընթաց սովորել նաև որևէ օտար լեզու՝ ժամանակի մարտահրավերներին դիմակայելու համար։ 

                                                                                              
Կազմակերպիչ՝ Մ.  Եգանյան