- Հայերեն
- Français
- English
«Խտրականության բացառում և կանանց իրավունքների պաշտպանություն Շիրակի մարզում» թեմայով աշխատանքային հանդիպում
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ներկայացուցիչները կարերիայի կենտրոնի ղեկավարությամբ ս/թ մարտի 19-ին, մասնակցեցին «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակներում կազմակերպված աշխատանքային հանդիպմանը:
Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության (ABA ROLI) տնօրեն Հասմիկ Հակոբյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Լուսինե Սարգսյանը:
Քննարկման թեմաներն էին` Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ապահովում ՀՀ մարզերում, խտրականության բացառումը և կանանց իրավունքների պաշտպանությունը Շիրակի մարզում (աշխատանքային իրավունք, աշխատանքային իրավունքների խախտումների կանխարգելում, առողջության պահպանման իրավունք, կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում, կանանց մասնակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում, օրենսդրական առաջարկներ, և այլն):
Կարիերայի ուղղորդման կենտրոն