- Հայերեն
- Français
- English
Օ՜, բարեկի’րթ մանկավարժ, մեր խոնարհումն ու հարգանքը ՔԵԶ…
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/332758251_116495731381935_4690909399202906904_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/333179334_899348787985212_563748109436029718_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/334906198_149370628024572_6731006174470802796_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/335090021_484688037054311_9087902249118052584_n.jpg)
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում գարնանային այս ինքնատիպ օրը տոնական էր և տարբերվող․ գունագեղ ծաղիկներ, խորհրդանշական բացիկներ, անկեղծ բարեմաղթանքների տեղատարափ՝ ի նշան կանանց արժևորման և մեծ գնահատանքի։
Ուսանողական խորհուրդն իր անակնկալ շնորհավորանքով տպավորեց մանկավարժական հանրույթի կին ներկայացուցիչներին՝ վկայակոչելով մի պարզ ճշմարտություն․ «Հայ կինը, լինելով աշխարհի ամենախոնարհ, նուրբ ու սրտացավ էակը, ուժեղ կամքի, աներևակայելի համբերության և հզոր ուժի մարմնացումն է: Անառարկելի է հայ կնոջ դերը, ինչպես ընտանիքի պահպանման, նոր սերնդի կրթման, դաստիարակության, այնպես էլ պետության համար կարևորագույն և շրջադարձային ժամանակաշրջաններում»: