Հաղթանակների ճանապարհին

07/03/2023

2023 թվականի մարտի 6-ին՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանող Համլետ Պարսամյանը մասնակցեց Երևանի «Դինամո» մարզահամալիրում անցկացված սամբոյի պատանիների առաջնությանը՝ հանդես գալով 71կգ քաշային կարգում։ Հմուտ մարզիկն ունենալով գերազանց մրցելույթներ՝  մրցակիցների նկատմամբ տարավ վստահ հաղթանակ և  զբաղեցրեց առաջին պատվավոր տեղը։

Պլատոնյան ոգեշնչող խոսքերը գրագետ մարզիկի կարգախոսն է․  «Համաչափությունը, գեղեցկությունն ու առողջությունը պահանջված են ոչ միայն կրթության, գիտության և արվեստի բնագավառում, այլև՝  սպորտում»։