Աշխատանքի նկատմամբ անձի մոտիվացիայի ձևավորում

22/04/2019

 

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնը ս/թ ապրիլի 22-ին  կազմակերպել էր «Աշխատանքի նկատմամբ անձի մոտիվացիայի ձևավորում» խորագրով սեմինար-դասընթաց:
Սեմինար-դասընթացի նպատակն էր․
Նպաստել ուսանողների մոտիվացիայի էության, տեսությունների, կարիերայի ուղու վերաբերյալ  գիտելիքների հաղորդման ու արդյունավետ աշխատանքի նկատմամբ դրական մոտիվացիայի ձևավորմանը:
 Դասընթացի թեմաներն էին.
•    Մոտիվացիայի էությունը
•    Մասլոուն և մարդկային կարիքների հիերարխիան
•    Հերցբերգը և երկգործոն տեսությունը
Դասընթացը վարեց Սթեյշն տուր և Սթեյշն հյուրատան հիմնադիր տնօրեն Նաիրա Գրիգորյանը, ով ուսանողների հետ կիսվեց նաեւ իր սեփական փորձով, թե ինչպես է կարողացել հիմնել սեփական բիզնեսը մոտիվացման շնորհիվ:
  Սեմինար-դասընթացն անց կացվեց ինտերակտիվ և դերային խաղերի միջոցով:                            
   Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար` Լևոն Իգիթյան