Աշխատանքի նկատմամբ անձի մոտիվացիայի ձևավորում
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնը ս/թ ապրիլի 22-ին կազմակերպել էր «Աշխատանքի նկատմամբ անձի մոտիվացիայի ձևավորում» խորագրով սեմինար-դասընթաց:
Սեմինար-դասընթացի նպատակն էր․
Նպաստել ուսանողների մոտիվացիայի էության, տեսությունների, կարիերայի ուղու վերաբերյալ գիտելիքների հաղորդման ու արդյունավետ աշխատանքի նկատմամբ դրական մոտիվացիայի ձևավորմանը:
Դասընթացի թեմաներն էին.
• Մոտիվացիայի էությունը
• Մասլոուն և մարդկային կարիքների հիերարխիան
• Հերցբերգը և երկգործոն տեսությունը
Դասընթացը վարեց Սթեյշն տուր և Սթեյշն հյուրատան հիմնադիր տնօրեն Նաիրա Գրիգորյանը, ով ուսանողների հետ կիսվեց նաեւ իր սեփական փորձով, թե ինչպես է կարողացել հիմնել սեփական բիզնեսը մոտիվացման շնորհիվ:
Սեմինար-դասընթացն անց կացվեց ինտերակտիվ և դերային խաղերի միջոցով:
Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար` Լևոն Իգիթյան